2017-ին Հայաստանում 1 մլրդ 485 մլն դրամով կփոխհատուցեն խորհրդային «Խնայբանկի» ավանդները՝ ասվում է ՀՀ պետբյուջեի նախագծում,որի շուրջ քննարկումները շարունակվել են ԱԺ հանձնաժողովներում։ Այս ծավալը 2016-ի մակարդակի վրա է պահպանվել։
ԽՍՀՄ «Խնայբանկում» ավանդները Հայաստանում փոխհատուցում են միայն անապահով քաղաքացիներին վերահաշվարկի հատուկ սանդղակով (փաստորեն նախկին ավանդատուները կարող են ստանալ 50-250 հազար դրամ)։ 2017-ի հերթագրված ավանդատուների ցուցակում ներառված են մինչեւ 1931-ը ծնված քաղաքացիները (արդեն 3-րդ տարին է ավելի երիտասարդ ավանդատուները ցուցակում չեն ներառվում)։ Իսկ 2015-ին հերթագրվածների կարգավիճակ են ստացել սահմանամերձ գյուղերի բնակիչները։